ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Ցավ ամորձիներում. urolog.am
Տղամարդու հիմնական վերարտադրողական ֆունկցիան իրականացնում են ամորձիները: Նրանց ֆունկցիան կարող է խանգարվել, և այդ ժամանակ առաջանում են նվացող, պուլսացող կամ կրակող բնույթի ցավեր:
Առաջացման պատճառները
Ամորձիների ցավը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, որոնցից որոշները վիրաբուժական ծանր դեպքեր են և վնասված ամորձու փրկության համար պահանջում են անհետաձգելի բժշկական օգնություն:
- Վնասվածք: Ամորձիների վնասվածքը հաճախ ուժեղ ցավ է առաջացնում: Ամորձապարկին ուղղակի հարվածը, չնայած, որ այն շատ ցավոտ է , բերում է միայն ժամանակավոր ցավային զգացողությունների առաջացման: Հիմնականում (85 %) ամորձիների վնասումը առաջանում է բութ հարվածի հետևանքով (սպորտային վնասվածքներ, ձեռքով կամ ոտքով հարվածներ, ավտովթարներ, ձիավարության ժամանակ ստացված վնասվածքներ):
- Ամորձու ոլորում: Ամորձու ոլորումը պահանջում է անհապաղ վիրաբուժական միջամտություն: Տվյալ ախտաբանության դեպքում ամորձին ամորձապարկում ոլորվում է կամ ինքնուրույն , կամ էլ, ինչը հազվադեպ է հանդիպում, ուղղակի վնասվածքի հետևանքով: Երբ ամորձին ոլորվում է , սերմնալարում գտնվող արյունատար անոթները նույնպես ոլորվում են, ինչը բերում է վնասված ամորձու արյունամատակարարման խանգարման:
- Էպիդիդիմիտ: Էպիդիդիմիտն (ամորձու հավելումների բորբոքում) առավել հաճախ առաջանում է վարակի հետևանքով: Այն հանդիսանում է 18 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ ամորձու ցավի ամենատարածված պատճառներից մեկը , չնայած տվյալ հիվանդությունը հանդիպում է ինչպես նախադեռահասային, այնպես էլ տարեց մարդկանց մոտ:
- Ամորձու հավելման ոլորում: Սա 7-ից 14 տարեկան տղաների մոտ ամորձիների ցավի ամենահաճախ հանդիպող պատճառն է:
- Աճուկային ճողվածք: Տվյալ դեպքում ցավն ամորձիներում առաջանում է, երբ աղիների մի մասը դուրս է գալիս աճուկային շրջանի մկանային դեֆեկտով և ներթափանցում ամորձապարկ: Դա կարող է բերել ամորձապարկի այտուցի և ամորձիներում անհարմարավետության զգացողության առաջացման:
- Օրխիտ (ամորձու բորբոքում): Ամորձու տվյալ բորբոքային հիվանդությունը ընդհանուր առմամբ առաջանում է վարակային պրոցեսի հետևանքով: Երբեմն այն հանդիպում է էպիդիդիմիտի հետ միասին (էպիդիդիմոօրխիտ), հատկապես եթե էպիդիդիմիտը մի քանի օր չի բուժվել: Օրխիտը հիմնականում առաջանում է էպիդեմիկ պարօտիտի հետևանքով (վիրուսային վարակ), թեև այն կարող են առաջացնել նաև այլ վիրուսներ և բակտերիաներ:
- Ամորձու ուռուցք: Հենց ուռուցքը հազվադեպ է ցավեր առաջացնում ամորձիներում: Կարևոր է կանոնավոր և ինքնուրույն ստուգել ամորձիները՝ ցանկացած ուռուցքի կամ զանգվածի տեղակայումը որոշելու համար, քանի որ վաղ հայտնաբերումը լավացնում է ամորձիների քաղցկեղի կանխատեսումը:
Քարեր երիկամում: Երիկամներում քարերի հետևանքով առաջացած ցավը կարող է անցնել ամորձիների շրջան:
Վարակ կամ ներորովայնային արյունահոսություն: Սրանք հազվադեպ են ամորձիներում ցավ առաջացնում:
04.06.2019 Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
|
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
